Ըստ Սուրեն Պապիկյանի՝ բանակից ազատվածները ևս մասնակցելու են վարժանքներին |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ է արվում մարտունակ բանակ ունենալու համար:

Նախարարն ասաց, որ վերջերս մշակել են տարածքային և տեղական պաշտպանության նոր հայեցակարգը, որից բխելու են նոր իրավական ակտեր: Դրանք էլ քննարկվելու են Ազգային ժողովում:

Պապիկյանը նշեց, որ նոր տեսլական ունեն, ըստ որի՝ պատրաստվածության միջոցառումներին ներգրավվելու են նաև  Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով՝ կրթության, աշխատանքի և այլն, ազատվել են ծառայությունից:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով