Ըստ ոստիկանության՝ ռուս ընդդիմադիր ակտիվիստի ընկերները քրեական գործի շրջանակում են բերման ենթարկվել

Ռուս ընդդիմադիր ակտիվիստ, սթենդափ-կոմիկ Տատյանա Շչուկինան թվիթերյան միկրոբլոգի մի քանի գրառումներով հայտնել է, որ իր ընկերներին «ձերբակալել են» ու ընկերներից պահանջել են տալ Տատյանա Շչուկինայի կոնտակտներն ու գտնվելու վայրը։

Ավելի ուշ Տատյանա Շչուկինան գրել է, որ իրեն կանչել են ծեծի գործով ցուցմունք տալու՝ նշելով, սակայն, որ ինքը որևէ ծեծի ականատես չի եղել։ «Եթե ​​ինձ վերադարձնեն Ռուսաստան, ինձ բանտ կամ մահ կսպառնա Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման, հանրահավաքների և Ալեքսեյ Նավալնիի հետ համագործակցության համար»,-նշել է նա։

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի  և լրատվության վարչությունից հայտնեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հրապարակման մեջ նշված անձիք բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ներկայացվել նախաքննական մարմին։

Ոստիկանության այս մեկնաբանությունից հետո կապ հաստատեցինք Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը և ինչ կարգավիճակ ունեն տվյալ անձինք, սակայն Թադևոսյանը ասաց, որ տվյալ անձինք քրեական գործի շրջանակներում չեն կանչվել հարցաքննության, այլ  ծեծի են մասնակցել ու դրա հետևանքով են նրանց բերել են հարցաքննման։ Թադևոսյանը, այլ հարցերի չպատասխանելով, անջատեց հեռախոսը։ 

Epress.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Դաավր Դորջինը ասել է, որ ամենայն հավանականությամբ, ռուսաստանցի սթենդափ-կոմիկ Տատյանա Շչուկինայի ընկերների «ձերբակալությունը» քաղաքական ենթատեքստ չունի։ Դեպորտացիայի մասին խոսք չկա, չկան հիմքեր մտածելու, որ կոմիկը և նրա բերման ենթարկված ընկերը՝ Միխայիլ Բոդրովն ու Սվետլանա Բոգաչևան, քաղաքական հետապնդման են ենթարկվում։

 

Նանե Ավետիսյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով