Ընդդիմությունն ու ՔՊ-ն համաձայնության եկան. երեկվա միջադեպի պատճառով ելույթներց զրկված պատգամավորներն այսօր ելույթ կունենան |aysor.am|

aysor.am: Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հանդես եկավ:

«Երեկվա միջադեպի պատճառով «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախապատրաստած ելույթներն ընդհատվեցին, առաջարկում ենք վերականգնել, որ  պատգամավորները հնարավորություն ունենան խոսելու», – նշեց նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար առաջարկն ընդունելի էր. որոշվեց թույլատրել պատգամավորներին ելույթներ ունենալ:

Սիմոնյանը խնդրեց զերծ մնալ վիրավորանքներից ու հնարավոր սադրանքներից:

«Ես կարծում եմ՝ մեր հայրենակիցները, ովքեր ձեզ ընտրել են, մեզ ընտրել են, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորները գալիս քողարկված վիրավորանքներ ասում, սադրում ու հետագայում զոհի կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, ես կարծում եմ, որ կարելի է վերականգնել», – ասաց ԱԺ նախագահը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց, թե կողմ է, որ վերականգնվի ընդդիմադիր պատգամավորների ելույթների հնարավորությունը:

«Առաջարկում եմ,  որ մեր խմբակցության պատգամավորները, ովքեր երեկ հանել էին իրենց ելույթները, իրենց ելույթների հնարավորությունը ևս վերականգնվի», – նշեց նա:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե իրենց խմբակցությունը երեկ ունեցել է միայն քաղաքական ելույթներ, ավելին՝ հստակ գնահատականներ են հնչեցրել:

«Մեր նպատակը խաթարելը չէ, հակառակը՝ օբյեկտիվ գնահատական տալն է: Երեկ այս ամբիոնից անպարկեշտ գնահատականներ են հնչել ՀՅԴ-ի հասցեին, այս ամեն ինչին պատրաստվում ենք հակադարձել», – նշեց Մինասյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով