Ընդդիմությունը ԱԺ-ում է՝ քննարկելու «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ քննարկելու խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: 

Խմբակցությունից Գեղամ Նազարյանը ներկայացրեց հայտարարության նախագիծը, ըստ որի՝

  • «ԱԺ-ն անընդունելի է համարում ՀՀ Անկախության հռչակագիրը, դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ՝ այդ թվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով,
  •  դատապարտում է Հռչակագիրը ստորադասելու, ՀՀ Սահմանադրության հետ արհեստական հակադրումների գործողությունները,
  • Հռչակագրով ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատում է որպես հայ ժողովրդի համակարգի անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության հանդեպ առանձնապես ծանր հանցագործություն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով