factor.am: Թուրքիայում ընտրություններից երկու շաբաթ առաջ ընդդիմությունն ու իշխանությունը իրենց հարյուր հազարավոր կողմնակիցների փողոց են դուրս բերել, գրում է Euronews-ը։
Մասնավորապես, նախօրեին Անկարայում անցկացվել է գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական հանրահավաքը, որը երկիրը ղեկավարում է 2003 թվականից։
Իր ելույթում նա խոստացել է «Աստծո օգնությամբ ոչնչացնել ընդդիմությանը»։
Իսկ ահա ընդդիմության միասնական թեկնածու, Աթաթուրքի հիմնած «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ընտրողներին խոստացել է «վերադարձնել Թուրքիան դեպի լույսը» և «վերականգնել թուրքական ժողովրդավարությունը»։
Նախագահական ընտրություններում Քըլըչդարօղլուն առաջադրվել է ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքի կողմից։