Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում պատերազմը և Սիրիայում իրավիճակը |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Թուրքիայի նախագահականի հասարակության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանայի գործընթացները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի համատեքստում։

«Էրդողանը Պուտինի հետ զրույցում հայտարարել է  Թուրքիայի պատրաստակամության մասին՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստամբուլյան հանդիպմանը մասնակցության մասին մոնիթորիգի մեխանիզմի հնարավոր ձևավորման հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանը նաև Պուտինի ուշադրություն է հրավիրել «Սիրիայում թուրքական սահմանից 30 կմ խորությամբ ահաբեկիչներից մաքրված գոտու բացակայության ուղղությամբ»։ Նա նշել է, որ տվյալ տարածքներում անվտանգության ապահովումը կարևոր է Անկարայի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով