Էրդողանն ու Ալիևը Բաքվում բանակցություններ են անցկացրել |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում COP29-ի համաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները փոխադարձաբար հաստատել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը։ Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով։

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, երկու երկրների այլ պաշտոնյաներ։

Ադրբեջանական կողմն էլ հայտնում է, որ «զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով