news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Բանակցություններն անցկացվել են փակ դռների հետևում՝ հուլիսի 11-ին Լիտվայի մայրաքաղաքում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին։
Ավելի վաղ Վիլնյուսում եռակողմ հանդիպում է կայացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասնակցությամբ։
Թուրքիայի նախագահը ժամանել է Լիտվայի մայրաքաղաք՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը։