factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է Anadolu գործակալությունը։
Նույն օրը տեղի կունենան նաև 28-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների ընտրությունները։
Այն, որ ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին, Էրդողանը հայտարարել էր դեռևս հունվարին, սակայն այսօր վերջին օրն էր դրանք պաշտոնապես հայտարարելու հրամանագրի ստորագրման համար։