Էրդողանը ներկայացրել է դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքին պատրաստվող թուրքերին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 29-ին Ստամբուլում կազմակերպված Teknofest տեխնոլոգիական փառատոնի շրջանակում ներկայացրել է երկու թուրք թեկնածուների, ովքեր պատրաստվում են թռնել դեպի Միջազգային տիեզերակայան։

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը հայտնել է, որ 14-օրյա թռիչքի հիմնական թեկնածուն թուրքական օդուժի օդաչու Ալպեր Գեզերավջին է, իսկ մյուս թեկնածուն՝ Թունա Ջիհանգիր Աթասևերը, ով թուրքական տիեզերական ծրագրում աշխատում է որպես համակարգային ադմինիստրատոր։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ թռիչքը ծրագրված է 2023-ի վերջին։

2021 թվականին Էրդողանը հայտարարել էր ազգային տիեզերական ծրագրի մասին, որը ենթադրում է տիեզերագնացների պատրաստում, ինչպես նաև սեփական հրթիռի ուղարկում դեպի Լուսին: Անկարան մտադիր է այս նախագծի վրա ծախսել մոտ 6 մլրդ դոլար։

2022 թվականի սեպտեմբերին Թուրքիան և ամերիկյան Axiom Space ընկերությունը պայմանագիր են ստորագրել առաջին թուրք տիեզերագնացին տիեզերք ուղարկելու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով