Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում:
 
Թուրքիայի նախագահը հույս ունի Պուտինի հետ բանակցություններ վարել հուլիսի 3-4-ն Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
 
APA  գործակալությունը հաղորդում է, որ այս մասին «Habertürk» հեռուստաալիքին տված հայտարարության մեջ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
 
«Առաջիկա օրերին պարոն Էրդողանը հավանաբար կհանդիպի պարոն Պուտինի հետ Ղազախստանում»,- ասել է Ֆիդանը հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիայի ԱԳ նախարարը կարևոր է համարում Պուտինի կողմից Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար համապատասխան պայմանների հրապարակումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով