Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք շարունակում ենք Ուկրաինայում կայուն հրադադարի հաստատմանն ուղղված մեր ջանքերը։ Նախագահ Էրդողանը պլանավորում է հեռախոսազրույցներ ունենալ առաջնորդների հետ, ես նույնպես ակտիվ բանակցություններ եմ վարում իմ գործընկերների հետ», – ասել է Չավուշօղլուն։
Նորա Վանյան