Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը՝ հայտնում են լրատվամիջոցները:

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրինագծին: Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի:

Այսպիսով, Ֆինլանդիան իրավական հիմքեր է ստացել դաշինքին լիիրավ անդամակցելու համար։ 

Թուրքիան և Հունգարիան դաշինքի անդամ միակ երկրներն էին, որոնք երկար ժամանակ հավանություն չէին տալիս ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի հայտին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով