Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս:

Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Եգիպտոսի նախագահի կողմից Իթթիհադիե պալատում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը:

Հանդիպմանը, բացի երկկողմ հարաբերություններից, օրակարգային ամենակարևոր հարցեր են եղել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, Արևելյան Միջերկրական ծովում համագործակցությունը, Լիբիայում ծավալվող քաղաքական իրադարձությունները, Սիրիայում տիրող իրավիճակը և երկկողմ տնտեսական հարաբերությունները։

Էրդողանին Եգիպտոս այցի ժամանակ ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով