Էրդողանը հայտարարել է, որ չնայած երկրաշարժին՝ ընտրություններն անցկացվելու են մայիսի 14-ին |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում անդրադարձել է ընտրությունների անցկացման ժամկետին, գրում է TRT Haber-ը։

Էրդողանը հաստատել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մայիսի 14-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էր։ «Մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ պահանջվում է։ Իհարկե, ինչ-որ մեկի համար հեշտ է գոռգոռալ, դղրդալ և ասել այն, ինչ մտքովդ անցնում է: Նրանք կգնան երկրաշարժի գոտի՝ միայն կխոսեն, կեցվածք կընդունեն, տեսախցիկների առաջ միայն կշահագործեն ապրած ցավը։ Որովհետև նրանք չեն կրում երկրի բեռը, ազգի պատասխանատվությունը, ժողովրդի բեռը։

Մենք պարտավոր ենք անել այն ամենը, ինչ ասում ենք, և մեր արածի համար հաշիվ տալ»,- քննադատելով ընդդիմությանը՝ հայտարարել է ասել է Էրդողանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով