Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կորցնում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հույսը։

«Թուրքիան, որպես հավասարակշռության քաղաքականություն վարող երկիր, հանդես է գալիս այստեղ երկու կողմերին լսելու օգտին։ Այդ իսկ պատճառով մենք հրատապ ցանկություն ունենք համախմբելու այդ առաջնորդներին։ Եկեք հավաքենք նրանց միասին, ես միշտ ցանկացել եմ անձամբ լսել նրանց: Մինչ այժմ մեզ չի հաջողվել հասնել դրան, բայց ես հույսս չեմ կորցնում»,- ասել է նա PBS-ին տված հարցազրույցում, նրա խոսքերը մեջբերում է Yeni Şafak թերթը։

Ընդ որում, Էրդողանը վստահություն է հայտնել, որ Պուտինը ձգտում է հնարավորինս շուտ վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, սակայն դրա համար Կիեւը պետք է նույն ըմբռնման մեջ լինի Մոսկվայի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով