Էրդողանը հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով։

«Նեթանյահուն այլևս որևէ մեկը չէ, ում հետ մենք կարող ենք խոսել, մենք նրան դուրս ենք գրել», – Աստանայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին նախագահական օդանավում ասել Էրդողանը լրագրողներին, հավելելով, թե ջանքեր կգործադրվեն, ամեն ինչ կանի Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների գործը Միջազգային քրեական դատարան հասցնելու համար։

«Մեր համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես, Արտգործնախարարությունը կանի այդ աշխատանքը», – նշել է Թուրքիայի ղակավար։

Էրդողանը միաժամանակ ասել է, որ կապերը լիովին խզել հնարավոր չէ, հատկապես միջազգային դիվանագիտության մեջ։

Նա հայտնել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը գլխավորում է Թուրքիայի միջնորդական ջանքերը պատերազմը ավարտելու համար։ Նա բանակցում է իսրայելական կողմի, ինչպես նաև Պաղեստինի ու «Համաս»-ի հետ։ Իսկ Նեթանյահուն, Էրդողանի խոսքերով՝ կրում է բռնության գլխավոր պատասխանատվությունը և կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։

Էրդողանը հայտարարել է, որ բախումներից հետո Թուրքիան պատրաստ է Գազայի համար հանդես գալ որպես երաշխավոր երկիր։

Միեւնույն ժամանակ Թուրքիան հետ է կանչել Թել Ավիվում Անկարայի դեսպան Շաքիր Թորունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով