Էրդողանը կրկին կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ դրանում գործող կարգի «անկայունության» պատճառով։ Այս մասին գրում է Anadolu-ն:

«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխվի ներառական և համապարփակ փոխըմբռնմամբ», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով այլ երկրների դեսպանների հետ հանդիպմանը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «աշխարհը հինգից ավելի է (նկատի ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամին՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ուստի անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:

2022 թվականի մարտին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես ասել էր, որ ուկրաինական հակամարտությունը ցույց է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով