Էրդողանը զանգահարել է Թրամփին |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է trtrussian.com-ը։

«Նախագահ Էրդողանը ևս մեկ անգամ դատապարտել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝  շուտափույթ ապաքինումը մաղթելով», – ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Էրդողանը մահափորձը որակել է որպես «հարձակում ժողովրդավարության վրա» և նշել, որ «ստոր հարձակումից հետո Թրամփի խիզախ պահվածքն ամրապնդել է ժողովրդավարությունը և վկայում է նրա հանդեպ ամերիկացի ժողովրդի վստահության մասին»։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թրամփն ուժեղ առաջնորդություն է դրսևորել բևեռացումը և լարվածությունը նվազեցնելու համար, և շնորհավորել է նրան որպես ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածուի պաշտոնապես առաջադրվելու կապակցությամբ», – ասվում է հաղորդագրությունում:

Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունները օգուտ կբերեն ամերիկացի ժողովրդին և Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով