Էրդողանը երկրաշարժից տուժած 10 նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ իրավիճակ է հայտարարել։

«Մենք որոշեցինք արտակարգ իրավիճակ հայտարարել՝ ապահովելու, որ մեր փրկարարական վերականգնման աշխատանքները կարողանան արագ իրականացվել»,- իր հեռուստաելույթում ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով