Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել |1lurer.am|

1lurer.am: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը երկուշաբթի՝ հուլիսի 15-ին, հրաժարական է տվել՝ կապված նոր աշխատանքի անցնելու հետ: Նա կստանձնի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը՝ փոխարինելով Ժոզեպ Բորելին։

Կայա Կալլասի թեկնածությունը դեռ պետք է հաստատի Եվրախորհրդարանը, սակայն կոալիցիան, որը ձևավորելու է Եվրահանձնաժողովի նոր կազմը, ունի անհրաժեշտ մեծամասնություն, ուստի Կալլասի նշանակումը եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում կասկած չի հարուցում։ Կայա Կալլասի հետ հրաժարական է տվել նաև Էստոնիայի ամբողջ կառավարությունը։

Սպասվում է, որ Մերձբալթյան հանրապետության նոր վարչապետը կլինի շրջակա միջավայրի նախարարության ղեկավար Քրիստեն Միխալը։ Իսկ մինչև նոր կառավարության ձևավորումը Կալլասը կկատարի վարչապետի պարտականությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով