«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը. ՔԿ |1lurer.am|

1lurer.am: «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է նրա և նրա մերձավոր ազգականի առնչությամբ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթ: Դրա շրջանակում կայացվել է նրան ձերբակալելու և վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու որոշում»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով