ԶՈՒ նախարարն այսօր հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ՝ պաշտոնականացնելու Հայաստանի կողմից զենքի ձեռքբերումը. Ֆրանսիայի ՊՆ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ՝ պաշտոնականացնելու զենքի ձեռքբերումը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը:

Այս մասին X սոցկայքում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով երկու նախարարների համատեղ լուսանկարը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով