Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել ՍԴ «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայց է ներկայացրել սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դրույթների սահմանադրականությունը։ Հայցի մասին հայտնել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

Սահմանադրական դատարան դիմելու մտադության մասին են հայտնել նաև ընդդիմադիր պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Չնայած արևմտյան գործընկերների բազմաթիվ հորդորներին, նախազգուշացումներին, ներքին ընդվզումներին ու բազմահազարանոց ցույցերին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում ընդունվեց և հունիսի 4-ին ուժի մեջ մտավ, դրսից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ պորտալում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով