Զիփլայնի աշխատակցի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին «Երազ» այգում զիփլայնի աշխատակցի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 18:58-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ «Երազ» այգում քաղաքացին ընկել է «Զիփլայնից» և մարմնական վնասվածք ստացել:

Նույն օրն ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան» բժշկական կենտրոնից այն մասին, որ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ, ով գիտակցության չգալով մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Թբիլիսյան հասցեում գտնվող հիշյալ այգու զիփլայնի աշխատակիցը վայր է ընկել բարձրությունից և, գիտակցության չգալով, մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով