Զեյնալյանը բոլորին կոչ է արել մասնակցել ընտրությանը |1lurer.am|

1lurer.am: «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ընտրությանը մասնակցել է 4/30 տեղամասում: Արտակ Զեյնալյանը կոչ է արել բոլորին մասնակցել ընտրություններին՝ հավաստելու հավատարմությունը Հայաստանի պետականությանը և Երևան համայնքին:

Ես քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք, ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքիշխան, և տարածքային ամբողջականությունը վերականգվի, և ունենա բարձր վարկանիշ միջազգային տարածաշրջանում և աշխարհում. քվեարկել եմ սրա օգտին:

Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, որոնք մտել են պայքարի մեջ ավագանիում ներկայացված լինելու և ներկայացնելու կրեմլյան շահերը, մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով