Զելենսկին Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցների կոչ է արել Դավոսի համաժողովում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում տեսակապով ունեցած իր ելույթում միջազգային հանրությանը կոչ է արել «առավելագույն» պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի դեմ, որը ներխուժել է իր երկիր։ Այդ միջոցներն, ըստ նրա, պետք է ներառեն նավթային էմբարգո, բոլոր ռուսական բանկերի արգելափակում և Ռուսաստանի հետ առևտրի լիակատար դադարեցում, գրում է DW-ն։

Զելենսկին ասել է, որ բոլոր օտարերկրյա ընկերությունները պետք է լքեն ՌԴ-ն, որպեսզի անուղղակիորեն չաջակցեն ռուսական ռազմական ագրեսիային։ Նա հայտնել է նաև, որ Կիևը դիտարկում է բալթյան նավահանգիստների օգտագործման հնարավորությունն՝ Ուկրաինայից սերմնահատիկի արտահանման համար։

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Դավոսի գլխավոր թեմաներից մեկն է լինելու։ Համաժողովը տևելու է մինչև մայիսի 26-ը։ Դրան մասնակցում է շուրջ 2 հազար մարդ, այդ թվում՝ համաշխարհային 50 առաջնորդ։ Ռուսաստանը համաժողովին այս տարի չի մասնակցում։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով