Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար ալ-Ասադի դեմ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը։

Զելենսկու հրամանագրում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում, նշվում է, որ Ասադի դեմ պատժամիջոցները կգործեն 10 տարի։ Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, եթե դրանք կան, եւ արգելում են ցանկացած առեւտրային գործունեություն եւ այլն:

Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Սիրիայի 70-ամյա վարչապետ Հուսեյն Արնուսի եւ արտգործնախարար Ֆեյսալ ալ-Միկդադի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցուցակում կա 300 մարդ։ Նրանց թվում են երեք սիրիացի, ռուսաստանցիներ եւ Ղրիմից մեկ ուկրաինացի, որը նույնպես Ռուսաստանի քաղաքացիություն ունի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով