Զելենսկին հայտնել է, որ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը 2014 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ |tert.am|

tert.am: Լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը 2014 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հակառակորդի մարտական ինքնաթիռները ուկրաինական օդային տարածք են ներխուժել 2682 անգամ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։

«Ընդհանուր առմամբ, այս պատերազմի ընթացքում ռուսական բանակն արդեն օգտագործել է 2014 հրթիռ Ուկրաինայի դեմ, գրանցվել է 2682 ռուսական մարտական ինքնաթիռի ներխուժում մեր երկինք: Այս ներխուժումներից յուրաքանչյուրը մեր ժողովրդի մահն է, սա մեր ենթակառուցվածքի ոչնչացումն է», – ասել է պետության ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով