Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի շրջան կատարած իր աշխատանքային այցի շրջանակում այցելել է ուկրաինացի զինվորականների դիրքեր, գրում է ՈւՆԻԱՆ-ը։
Երկրի ղեկավարը ծաոթացել է ուկրաինական ստորաբաժանումների պատասխանատվության գոտում առկա օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև զինծառայողներին պետական պարգևներ է շնորհել։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրին՝ ծառայության համար։ Դուք ամեն օր ձեր կյանքը վտագում եք մեզ բոլորիս և մեր պետության համար։ Շնորհակալություն Ուկրաինայի անկախությունը պաշտպանելու համար», – ասել է նա։
Ինչպես գրում է Reuters-ը, ռուսական ներխուժումից ի վեր՝ սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն է Կիևի շրջանից դուրս։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ ներկա պահին շրջանի 31%-ը «ժամանակավորապես օկուպացված է» Ռուսաստանի կողմից, 5%-ն ազատագրվել է։
Նորա Վանյան