Զելենսկին ժամանեց Շվեյցարիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը ժամանել է Շվեյցարիա, որտեղ հաջորդ օրը մեկնարկելու է Ուկրաինայի խաղաղության միջազգային համաժողովը։

«Երկու օր ակտիվ աշխատանք կլինի աշխարհի բոլոր մասերի երկրների, տարբեր ազգերի հետ, որոնք միավորված են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն բերելու ընդհանուր նպատակի շուրջ», – գրել է նա X սոցցանցում։

Ավելի վաղ azatutyun.am-ը հայտնել էր, որ Իտալիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։

«Մենք բարձր ենք գնահատում Վատիկանի մասնակցությունը գագաթնաժողովին և ջանքերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը, մասնավորապես Ռուսաստանի կողմից առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում»,- գրել է Զելենսկին Telegram-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով