Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, որտեղ տեղի է ունենում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը գրառում է կատարել Telegram-ում։

«Ժամանեցի Սաուդյան Արաբիա։ Ելույթ կունենամ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին։ Կհանդիպեմ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ և այլ երկկողմ բանակցություններ կանցկացնեմ», – գրել է Զելենսկին։  

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ իր այցի առաջնահերթություններից է ուկրաինական խաղաղության բանաձևի ներկայացումը, որի իրականացումը պետք է ներառի հնարավորինս շատ պետությունների։

Մայիսի 21-ին էլ նախատեսվում է Զելենսկիի այցը Ճապոնիա, որտեղ այսօր մեկնարկել է G7-ի երկրների գագաթնաժողովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով