Զելենսկին ժամանել է Բելառուսի հետ սահման |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Վոլինի մարզ՝ այցելելով Ուկրաինայի, Բելառուսի և Լեհաստանի սահմանների միացման կետում գտնվող սահմանապահ ուղեկալ։

Ուկրաինայի նախագահի թելեգրամյան ալիքում տեղադրված տեսագրությունում երևում է, որ Զելենսկին ծանոթանում է ուղեկալում տեղադրված դիտարկման տեխնիկական միջոցներին։

Ուկրաինայի սահմանապահ ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ «Ուկրաինայի սահմանների հուսալի պաշտպանության նպատակով շարունակվում է ինժեներական պատնեշների և ֆորտիֆիկացիոն կառույցների թվի ավելացումն, ինչպես նաև հեռակա դիտարկման տեսագրող սարքերի տեղադրումը»։

Ուկրաինայի և Բելառուսի սահմանի ընդհանուր երկարությունը 1084 կիլոմտեր է։ 2022 թվականի փետրվարին Կիևի ուղղությամբ գրոհող ռուսական ստորաբաժանումները Ուկրաինա էին ներխուժել Բելառուսի տարածքից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով