tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միայն այն դեպքում, եթե բանակցություններին քննարկվի հակամարտության դադարեցման հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ ընդունում որևէ հանդիպում Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկի հետ, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի։ Եվ միայն այն դեպքում, եթե սեղանին լինի միայն մեկ հարց՝ պատերազմի ավարտը։ Վերջ։ Այլևս խոսելու բան չկա», – ասել է Զելենսկին երկուշաբթի՝ Դավոսում տեսակապի միջոցով պատասխանելով հարցերին։
Սակայն նա շեշտել է, որ նման հանդիպում կազմակերպելը գնալով ավելի դժվար է դառնում։
«Ամեն քայլի հետ գնալով ավելի ու ավելի է դժվարանում նախագահների մակարդակով մեր երկրների միջև հանդիպում կազմակերպելը… Այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք վերջ տալ հակամարտությանը»,- հավելել է նա։