«Զանգեզուրի միջանցքի» թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած առանձին հանդիպումներում․ Պեսկով

«Զանգեզուրի միջանցքի» թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած առանձին հանդիպումներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Պուտինն առանձին-առանձին խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում եղել է, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Մոսկվայում էին՝ մասնկացելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով