Զախարովա․ «Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը» |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը», – այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ բանագնաց Խավյեր Կոլոմինայի՝ դաշինքի և Երևանի դիրքորոշումների մերձեցման մասին վերջին հայտարարությունները։

«Եթե որևէ մեկն ուզում է մերձենալ, պետք է նախ հասկանալ, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կարող է հանգեցնել», – հայտարարել է Զախարովան։

«Թերևս պետք է նաև առաջնորդվել հիմնարար սկզբունքներով՝ բացել քարտեզը, տեսնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում այդ երկիրը, կարդալ պատմության դասագրքերը», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

Զախարովայի խոսքով՝ «Արևմուտքը բոլորին է խոստումներ տալիս։ Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ իսկ որտե՞ղ են այդ խոստումները կատարվել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով