Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Գազել»․ նախնական տվյալներով եղել է 14 ուղևոր

Երևան-Սևան ավտոճանապարհին գազել է շուռ եկել։ 

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակնիշի Գավառ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Նախնական տվյալներով՝ «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, փրկարարները, կանչի վայր հասնելով, արձանագրել են 3 տուժած, ովքեր տեղափոխվում են բժշկական կենտրոն։ Մյուս հավանական տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։

Քաղաքացիներից մեկին տեղափոխել են «Հերացի» բժշկական կենտրոն, 2-ին՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիների վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Ավելի ուշ կհայտնենք դեպքի մանրամասները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով