tert.am: Այս պահին Երևան-Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է։
Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
«Ակցիայի մասնակիցներից 8 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն»,–հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։