Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած

Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով