Երևանում Զիփլայնից ընկնելու հետևանքով քաղաքացու մահվան դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում |armenpress.am|

armenpress.am: «Երազ» այգու տարածքում գործող զիփլայնից քաղաքացու վայր ընկնելու և մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին: 

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ ապրիլի 10-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգու տարածքում: Քաղաքացին վայր էր ընկեր մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով