Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոփոխություն կկատարվի  Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ)  դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով:

Փոփոխություն կկատարվի նաև Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ)  հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի նաև Հանրապետության փողոցում: Մասնավորապես՝ Հանրապետության փողոցում երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիներով` նախկին 3-ի փոխարեն:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով