Երևանում բողոքի ակցիաների 52 մասնակից է բերման ենթարկվել |pastinfo.am|

pastinfo.am: Այսօր միաժամանակ տարբեր անհնազանդության գործողություններ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մետրոյի կայարաններում, որոնց մի շարք մասնակիցների ոստիկանությունը բերման է ենթարկել։

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ բերման է ենթարկվել 52 անձ, որոնցից 46-ը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, իսկ 6 քաղաքացի՝ նույն օրենսգրքի 172,3 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողին վիրավորելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով