Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը երկու ամսով կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Բազեյանը կալանավորվել է 2 ամսով։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 24-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով