Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Դեկտեմբերի 7-13-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
 
Երևանի կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 8-10-ը և 13-ին ազոտի պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
 
Ինչ վերաբերում է մարզերին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Հրազդան քաղաքում։ Դա եղել է դեկտեմբերի 5-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով