armeniasputnik.am: Երևանի մի շարք դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են եղել: Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ԿԳՄՍՆ լրատվականից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ բազմաթիվ դպրոցներում աշակերտներին տուն են ուղարկում, քանի որ ռումբի մասին ահազանգեր կան։
«Ահազանգերից հետո ստուգումներ են իրականացվել։ Երևանի քաղաքապետարանից մեզ փոխանցել են` բոլոր ահազանգերը կեղծ են եղել։ Դասապրոցեսն այս պահին վերականգնվել է»,- ասել են ԿԳՄՍՆ-ից։