Երևանի ավագանու հերթական ընտրությունը նախատեսվում է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ Որոշումը ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։