Երևանից հետո Բաքու․ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Ադրբեջան |factor.am|

factor.am: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, կոնտր-ադմիրալ Ալի Շամխանին այցելելու է Ադրբեջան, հայտնում է իրանական Մեհր գործակալությունը։

Նշվում է, որ Շամխանին Բաքու է այցելելու ուրբաթ օրը՝ հուլիսի 15-ին Ադրբեջանի ԱԽ  քարտուղար Ռամիլ Ուսուբովի հրավերով։ Իրանցի պաշտոնյան նաև հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Իրան-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջային ու միջազգային վերջին զարգացումները։

Հիշեցնենք, որ  հուլիսի 7-ին էլ Շամխանին այցելել էր Հայաստան։ Նա բանակցություններ էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով