Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ հաջակցություն Լևոն Քոչարյանի․ նրանց կարծիքով ավելի ճիշտ է, որ այս պահին Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք․ Գեղամ Նազարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 3 թեկնածու հրաժարվել են պատգամավորական մանդատը վերցնելուց ապօրինի կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին աջակցություն հայտնելու համար:

Նազարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝անդրադառնալով Լևոն Քոչարյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուն:

Գեղամ Նազարյանը նախ Լևոն Քոչարյանի հետ կապված քրեական գործը որակեց շինծու:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս դեպքում պատգամավորական մանդատը վերցնելը վահա՞ն չէ՝ ազատության մեջ հայտնվելու համար՝ Նազարյանն ասաց. «Եթե կա Քրեական օրենսգիրք, կա Սահմանադրություն և, երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի այնքան մեծամասնություն խորհրդարանում, որ կարող է ցանկացած պահի քվեարկությամբ թույլ տալ, որ մարդուն կալանավորեն, ես չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է: Համաձայն չեմ մեկնաբանության հետ, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության  մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը: Կհարցնեք, թե ինչո՞ւ 3 հոգի հրաժարվեցին մանդատից. հրաժարվեցին՝ ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջն աջակցություն հայտնելու համար»:

Ըստ պատգամավորի՝ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած այդ 3 անձինք գտնում են, որ ավելի ճիշտ է, որ այս պահին Լևոն Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք:

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին մանդատը տվեց ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին։

Այդ պահի դրությամբ Լևոն Քոչարյանը կալանավորված էր, նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նույն օրն՝ ավելի ուշ, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով