Երեւանի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Երեւանի կենտրոնում բռնկված խոշոր  հրդեհը մարվել է 23:51-ին: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայութունից:

Այրվել են շենքի տանիքում տեղադրված ծխահեռացման համակարգը՝ շարժիչներով, ծխատարի արտաքին երեսպատման շերտը, իսկ 9-րդ հարկի բաց պատշգամբում՝ գույք:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին՝ ժամը 22:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Ամիրյան փողոցի թիվ 4/6 շենքի տանիքում բռնկված հրդեհը տարածվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկի բաց պատշգամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով