«Երեսուն տարի սպասել ենք այս օրվան». Ալիևը Ստեփանակերտ է այցելել |tert.am|

tert.am: Մենք երեսուն տարի սպասել ենք այս օրվան: Այս մասին հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշը բարձրացնելուց հետո իր ելույթի ժամանակ ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Դառնալով նախագահ՝ ես նպատակ եմ դրել տեղադրել Ադրբեջանի դրոշը «օկուպացված տարածքներում» (չակերտները – Tert.am)։

Ամեն օր, ամեն ժամ մենք մոտենում էինք այս նպատակին:

Ոմանք հարցնում էին, թե ինչու մենք նոյեմբերի 10-ին համաձայնեցինք դադարեցնել պատերազմը:

Այսօր, կանգնելով այստեղ, ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք ամեն ինչ արել ենք և անում ենք ժամանակին:

Մենք Խանքենդիի (Ստեփանակերտ – Tert.am) կենտրոնում ենք՝ Ադրբեջանի դրոշի ներքո, սա պատմական իրադարձություն է»,-ասել է Ալիևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով